Արտակ Ռաշիդի Զիրոյանը ծնվել է 1967թ. հոկտեմբերի 15-ին: Սովորել է Մարտունու 1-ին միջն. դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Մարտունու ինդուստրիալ տեխնոլոգիական տեխնիկումի գյուղ-մեխանիզացիայի բաժնում: Ունի միջին մասնագիտական կրթություն: Գործարարությամբ է զբաղվում մոտ 20 տարի: Ամուսնացած է. ունի մեկ տղա, երկու դուստր և երեք թոռնիկ: «Սիրում եմ իմ աշխատանքը, շատ սիրով եմ այն անում: Ինձ լավ եմ զգում, երբ հյուրասիրում եմ մարդկանց»,- ասել է Արտակ Զիրոյանը: Դեռ երիտասարդ տարիներից փորձել է պաշտպանել համայնքի բնակիչների շահերը և իր համայնքի համար ավելին անելու նպատակով էլ դարձել է ավագանու անդամ: Արդեն 21 տարի զբաղվում է այդ պատասխանատու գործով և հնարավորության սահմաններում բարձրացնում է համայնքում առկա խնդիրները`պաշտպանելով բնակիչների շահերը և աջակցելով սիրելի Մարտունու զարգացման պլանի իրագործմանը: Որպես ավագանու անդամ իր ներդրումն է ունեցել 1-ին մանկապարտեզի պահպանման գործում: Պայքարել է, որպեսզի Մարտունու ջրացանցը և կոյուղին մի գրչի հարվածով չսեփականաշնորհվեն անհատների կողմից: Նախաձեռնել է Մարտունու մայթերի վերանորոգումը: Ներդրումներ է կատարել Մարտունու եկեղեցու կառուցման և մանկապարտեզի վերանորոգման համար: