Կայքի գոյությունն արդեն իսկ մոտիվացիա է համարվում թիմերի համար հետագա աշխատանքները շարունակելու համար: Ծրագրի ավարտից հետո, ունեցած արդյունքների հիման վրա, թիմերը նույն սկզբունքով և մեխանիզմների կիրառմամբ ներազդելու են ավագանու աշխատանքի օբյեկտիվությանն ու ժողովրդակենտրոն որոշումների կայացմանը, որպեսզի բավարարեն սեփական համայնքի կարիքները:
Ծրագրի կայունության գլխավոր նախապայմաններից մեկը թիմերի միջև ազատ մրցակցությունն է, որով թիմերը միմյանց պետք է ցույց տան իրենց գործիքների և մեխանիզմների արդյունավետությունը՝ ի հաշիվ ավագանու աշխատանքի բարելավման:
Ծրագրի շարունականությունն ու կայունությունը հիմնավորվում է ծրագրի իրականացման ընթացքում գրանցած հաջողություններով, մասնավորապես, ավագանու նիստերում համայնքի բնակչությանն անհանգստացնող հարցերի բարձրաձայնումը, ավագանու անդամների մասնակցայնությունը՝ հօգուտ համայնքի բնակչության: Այն փոխկապակցված գործողությունն է, որի արդյունավետ աշխատանքի դեպքում մոտիվացիան մնում է կայուն աճող: