Ջիջիլ
Խաղի ջիջիլը մրցակցության մեջ է:
Ի՞նչ է ՏԻՄpulse-ը
ՏԻՄpulse-ը ավագանու անդամների գնահատման մեթոդաբանությունից և մասնակցային խաղից բաղկացած ծրագիր է, որն իրականացվում է զուգահեռաբար` առցանց և կենդանի հարթակներում:
Ինչի՞ համար
ՏԻՄpulse-ի նպատակն է համայնքի բնակիչների մասնակցության միջոցով բարձրացնել ավագանու անդամների աշխատանքի որակն ու արդյունավետությունը: Խաղային մեթոդն ընտրված է մասնակցությունը որպես այդպիսին հետաքրքիր և դինամիկ դարձնելու համար:
Ինչպես
ՏԻՄpulse-ի շրջանակներում ձևավորվում են օնլայն և օֆլայն հարթակներ: Օնլայն հարթակում տեղադրվում է ամբողջ տեղեկատվությունը, որը գոյանում է խաղի ընթացքում: Այդ տեղեկություններն ներառում են ավագանու անդամների գնահատման արդյունքները, խաղի ընթացքի մասին նորությունները, օգտակար հղումները, տեղական ինքնակառավարման վերաբերյալ կարևոր նյութերը և այլն:
Օֆլայն հարթակում ավագանու անդամների քանակով ստեղծված թիմերից յուրաքանչյուրն աշխատում է իր գործընկեր ավագանու անդամի հետ: Թիմի գործողությունների նպատակն է բարձրացնել ավագանու անդամի աշխատանքի որակը, ինչն իր արտահայտումն է գտնում հաջորդ գնահատման ժամանակ՝ արձանագրելով թիմի առաջընթացը կամ ձախողումը:
Հաղթող է ճանաչվում այն թիմը, որի գործընկեր ավագանու անդամը խաղի ավարտին գրանցում է լավագույն արդյունքը:
Ովքե՞ր
ՏԻՄpulse-ի իրականացմանը մասնակցում է խաղի ողջ ընթացքում գնահատում իրականացնող, խաղացողների համար առաջադրանքներ ձևակերպող և կայքը վարող ադմինիստրատիվ խումբը, ինչպես նաև ընտրված համայքնի ավագանու անդամների քանակով ձևավորված թիմերը: