Տիգրան Ստեփանյանը ծնվել է 1980թ. Հունվարի 14-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, ստացել է միջնակարգ կրթություն: 13 տարեկանից ներգրավված է եղել հասարակական ոլորտի կազմակերպություններում և ծավալել է հասարակական գործունեություն: Հասարակական ոլորտում ծավալած աշխատանքի շնորհիվ դարձել է ավագանու անդամ: Համայնքում ստեղծել է հանրային լողափ և խաղահրապարակ: Օգնել է սպորտդպրոցին բազմաթիվ մրցույթներ կազմակերպելու գործում: Տիգրան Ստեփանյանը ամուսնացած է: Ապրում է կնոջ, երեք երեխաների և իր ծնողների հետ: Այժմ զբաղվում է քաղաքի լուսավորության ապահովմանն ուղղված աշխատանքներով: