Հանդիպում Մարտունու ավագանու անդամ Արտակ գալստյանի հետ
Այսօր՝ հոկտեմբերի 27-իմ՝ ժամը 16:00-ին տեղի ունեցավ հանդիպում Մարտունու ավագանու անդամ Արտակ Գալստյանի հետ : Հանդիպման նպատակն էր լսել հանդիպման մասնակիցների կարծիքը և դիտարկումները՝ համայնքային խնդիրների վերաբերյալ:Մասնակիցների հարցերին, թե երբ են ասֆալտապատվելու Նարեկացի և Չարենց փողոցները, Արտակ Գալստյանը պատասխանեց, որ որոշ փողոցներ ասֆալտապատվել են, վերանորոգվել են մայթեր և առուներ: Այժմ եղանակային վատ պայմանների պատճառով հնարավոր չէ կատարել որոշ փողոցների ասֆալտապատում, սակայն դրանք կասֆալտապատվեն գարնանը, երբ եղանակային պայմանները ավելի բարենպաստ կլինեն:Պարոն Գալստյանը նշեց, որ ինքը մեծ ներդրում է ունեցել արդեն կատարված ճանապարհաշինության աշխատանքներում: Մասնակիցները բողոքեցին նաև թափառող շներից, որոնք գիներային ժամերին խանգարում են բնակչությանը քունը:Հնչեցին նաև այլ հարցեր: Պարոն Գալստյանը ուշադրությամբ լսեց և խոստացավ,որ այդ հարցերի մասին կբարձրաձայնի առաջիկա ավագանու նիստում:

Հոդվածի հեղինակ-աշխատանքային խումբ՝
Նարե Ասլանյան, Անահիտ Սարգսյան, Անուշ Գասպարյան, Արամ Ասլանյան

This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website