Մոսոյան Արմեն Ռադիկի, ծնվել է 1972 թվականի նոյեմբերի 20-ին: Մասնագիտությամբ ինժիներ է, ունի բարձրագույն կրթություն: Աշխատում է «Կառուցող» արտադրական կոոպերատիվում՝ որպես կոպերատիվի նախագահ: Ամուսնացած է, ունի երկու երեխա՝ աղջիկ և տղա: Հիմնական հոբբին ֆուտբոլն է և՛ խաղում է, և՛ դիտում: 1997-2006թթ. ընտանիքի հետ միասին բնակվել է ՌԴ-ում, տեսնելով իր քաղաքի սոցիալական–տնտեսական դրությունը 2006 թվականին ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Մարտունի: Մինչ օրս քաղաքապետի աջակցությամբ, գործընկեր ավագանիների հետ միասին փորձում է լուծել համայնքի խնդիրները: Զբաղվում է նաև բարեգործությամբ՝ կապված համայնքի հիվանդանոցի, մանկապերտեզների և այլ կառույցների հետ: