Ծնվել է 1972 թվականի նոյեմբերի 5-ին Մարտունի քաղաքում, ծառայողի ընտանիքում։ Ունի բարձրագույն կրթություն։ 1978-1989թթ. սովորել և ավարտել է Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցը: 1989-1993թթ. սովորել և ավարտել է Կ.Մաքսի անվան Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտի տրանսպորտի բաժինը: 1993-1995թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական գյուղակադեմիայի տրանսպորտի բաժինը՝ ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում: 1995-1997թթ. ծառայել է ՀՀ բանակում: 1995-1998թթ. աշխատել է Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում՝ որպես քաղպաշտպանության շտաբի պետ, տնօրենի տեղակալ: 1998 թվականից մինչ օրս աշխատում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական տարածքային գործակալությունում՝ որպես 1-ին կարգի մասնագետ: 2012-2016թթ. մինչ օրս Մարտունի քաղաքի ավագանու անդամ է: Ցանկացել է դառնալ ավագանու անդամ, որովհետև շատ է մտահոգված քաղաքի խնդիրներով։ Համայնքի համար որոշումների կայացման գործընթացում առաջնորդվել է քաղաքի բարօրությունն ապահովելու սկզբունքով։ Հետաքրքրված է և զբաղվում է սպորտով։ Ամուսնացած է ունի երեք երեխա՝ երկու որդի, մեկ դուստր։