Սևակ Խաչատրյանը ծնվել է 1994թ. հոկտեմբերի 22-ին՝ Մարտունի քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ստացել է բարձրագույն կրթություն՝ սովորելով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։ Աշխատանքային փորձ չունի։ Սիրում է զբաղվել սպորտով։ Ցանկացել է դառնալ ավագանու անդամ, որովհետև մտահոգված է Մարտունի համայնքի խնդիրներով և ցանկանում է իր ներդրումն ունենալ այդ խնդիրների լուծման գործում։ Համայնքի բարեկեցության համար պատրաստ է անել առավելագույնը։ Ամուսնացած չէ։