Հայկ Կարապետյանը ծնվել է 1993 թվականի մարտի 5-ին Մարտունի քաղաքում։ Ունի բարձրագույն կրթություն։ 2015 թվականից մինչև հիմա աշխատում է Ֆինկա վարկային գործակալությունում։ Սիրում է զբաղվել սպորտով, հատկապես՝ խաղալ և դիտել ֆուտբոլ։ Առողջ ապրելակերպի կողմնակից է։ Ամուսնացած է, ունի մեկ աղջիկ։ Որոշել է դառնալ ավագանու անդամ, որովհետև ուզում է իր ներդրումն ունենալ Մարտունի քաղաքի զարգացման և նոր սերնդի պայծառ ապագայի կայացման գործում։ Փորձել է օգտակար լինել իր համայնքին՝ հանդես գալով իր առաջարկներով և խնդիրներին արդյունավետ լուծումներ տալով։ Պատրաստ է մասնակցել ՏԻՄpulse ծրագրին և մեզ հետ միասին առաջ քաշել քաղաքի համար առաջնային խնդիրներն ու նպաստել դրանց լուծմանը։