Արտակ Ռաֆիկի Գալստյանը ծնվել է 1978 թվականի դեկտեմբերի 22-ին Մարտունիում։ 1985-1995 թթ․ սովորել է Մարտունու թիվ 1 և թիվ 2 դպրոցներում։ 1995-1999 թթ․ սովորել է ԵՊՀ-ի երկրաբանության ֆակուլտետում, ունի բակալավրի աստիճան։ Ուսումն ավարտելուց հետո որպես տնօրեն աշխատել է «Սև սար», «Շուշան», «Ավրորա պրոդուկտ», «Մանգասար» ՍՊԸ-ներում, հետագայում հիմնել է «Ա.Գալստյան» ՍՊԸ–ն, որն իր մեջ ներառում է «Լիդեր» սուպերմարկետը, հացաբուլկեղենի արտադրամասը և «Ընտանեկան անկյուն» ժամանցի կենտրոնը։
Ամուսնացել է 2004 թվականին, ունի երեք երեխա՝ երկու աղջիկ և մեկ տղա։ 2016թ․ դարձել է Մարտունու ավագանու անդամ՝ ցանկանալով իր ներդումն ունենալ Մարտունու զարգացման և բնակիչների բարեկեցության գործում։ Մարտունի համայնքում բացել է ավելի քան քսան աշխատատեղ։ Կատարել է մի շարք բարեգործություններ, արժանացել շնորհակալագրերի և պատվոգրերի։ Այժմ Մարտունիում ընթանում են ճանապարհաշինության աշխատաքներ, որում իր մեծ ներդրումն ունի նաև Արտակ Գալստյանը։