Սերգո Ալբերտի Եղոյանը ծնվել է 1970 թվականին՝ Մարտունի քաղաքում։ 1977-1987թթ․ սովորել է Մարտունի քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ 1987թ․ ընդունվել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինության ֆակուլտետը։ 1989թ․ զորակոչվել է խորհրդային զինված ուժեր։ Ծառայել է հեռավոր արևելքում։ 1990թ․ զորացրվել է և վերադարձել հայրենիք։ 1991 թվականին կամավոր զինվորագրվել է Երկրապահ կամավորական ջոկատին։ մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանությանը և Լեռնային Ղարաբաղի որոշ շրջանների ինքնապաշտպանական մարտերին։ 1993 թվականի դեկտեմբերին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր և ծառայլ է ՀՀ Պաշտպանության նախարարության 32236 զորամասում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ 2009 թվականին զորացրվել է զինված ուժերից՝ առողջական վիճակի ոչ բավարար լինելու պատճառով (ծառայելիս ստացել է մարմնական վնասվածքներ)։ Մարտունի համայնքի ավագանու անդամ է առաջադրվել սեփական նախաձեռնությամբ՝ իր համայնքի զարգացմանը նպաստելու համար։ Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի երկու որդի մեկ դուստր։