Ռուբեն Ռաֆայելի Դավթյանը ծնվել է 1965թ. փետրվարի 7–ին։ 1982-1989 թվականներին սովորել է «Պոլիտեխնիկ» ինստիտուտի` շինարարական բաժնում։ Ծառայել է սովետական բանակում։ Աշխատել է «Սովխոզում», 1990-1996թթ-ին Մարտունու ջեռուցման վարչությունում` որպես կենտրոնական կայանի պետ, իսկ 1996-2006 թվականներին՝ վարչության տնօրեն։ 1997-2000 թվականներին հիմնել է «Մ. Ջուր» սպառողների ընկերությունը։ 2006 թվականից աշխատել է «Մ. ջուր» օգտագործողների ընկերությունում՝ որպես տեղամասի պետ։ 2013-2016 թվականներին եղել է «Կոմունալ»–ի տնօրեն։ Այնուհետև կրկին աշխատանքի է անցել «Մ. ջուր» ընկերությունում և 2017 թվականից մինչև օրս ընկերության տեղամասի պետն է։ Ամուսնացած է, ունի 3 զավակ՝ 1 աղջիկ և 2 տղա։ Ավագանի եղած ժամանակ կատարել է քաղաքի ոռոգման համակարգի հիմնովին փոփոխում և սպասարկման բարելավում, ինչպես նաև առուների կառուցում։ Բարելավել է քաղաքի աղբահանության հարցը։