ՏԻՄpulse ծրագրի շրջանակում հայտարարվում է հեծանվի արձանի նախագծման և պատրաստման բաց մրցույթ: Մրցույթի արդյունքում ընտրված լավագույն նախագծի հիման վրա կպատրաստվի և կտեղադրվի հեծանվի արձան ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։
Ներկայացվող հայտը պետք է ներառի նախագծի գրաֆիկական պատկերը և համառոտ նկարագիր արձանի նյութի, պատրաստման ժամկետների և բյուջեի մասին։
Մրցույթին կարող են մասնակցել՝ Հայաստանում գործող անհատ ճարտարապետներ, դիզայներներ, քանդակագործներ, ճարտարապետներից կամ այլ մասնագետներից կազմված ստեղծագործական խմբեր և ճարտարապետական ստեղծագործական արվեստանոցներ:
Մրցույթային չափորոշիչներն են՝
- արձանի նորարարականությունը
- պատրաստման մոտեցումը
- հաղորդագրությունը
Նախագծերի առաջարկները կարող եք ուղարկել tatevikhovhannisyan89@gmail.com էլ․ հասցեին։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 10-ն է։
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք կապվել Տաթևիկ Հովհաննիսյանի հետ՝ tatevikhovhannisyan89@gmail.com էլ․ հասցեի միջոցով։
————————————————————
«Հեծանվի արձան Մարտունի քաղաքում» նախաձեռնությունն իրականացվում է ՏԻՄpulse նորարարական խաղ ծրագրի շրջանակում՝ Բուն Թիմի և Մարտունու համայնքապետարանի աջակցությամբ, նպատակ ունենալով՝ Մարտունի քաղաքում, և ոչ միայն, խթանել հեծանիվը որպես փոխադրամիջոց ծառայեցնելու մշակույթի ձևավորմանը։