Վարդան Բաղդասարյանը ծնվել է 1979 թվականին՝ Մարտունի քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո շարունակել է ուսումը՝ ստանալով տնտեսագետի բարձրագույն կրթություն։ Սիրելով բիզնես ոլորտը զբաղվել է մասնավոր բիզնեսով։ Ունի տարբեր հետաքրքրություններ, սակայն ամենաշատը հետաքրքրված է Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականությամբ։ Առաջադրվել և դարձել է ավագանու անդամ, որովհետև շատ է ուզում Մարտունի քաղաքը տեսնել ավելի բարեկեցիկ և ամեն ինչ անելու է, որ դա այդպես լինի։ Ամուսնացած է, ունի երկու զավակ՝ մեկ տղա և մեկ աղջիկ։