ՏԻՄpulse
նորարարական խաղ-ծրագիր
Բարի գալուստ ՏԻՄpulse մասնակցային նորարարական խաղ-ծրագրի կայք։
ՏԻՄpulse-ի նպատակն է համայնքի երիտասարդ բնակիչների մասնակցության միջոցով բարձրացնել ավագանու անդամների աշխատանքի որակն ու արդյունավետությունը։ Այն ձևավորվել և մշակվել է 2017թ. «Մարդամեջ» սոցիալ-նորարարական հավաքի շրջանակներում։
Այս տարի սեպտեմբեր ամսին ՏԻՄpulse մասնակցային խաղը մեկնարկել է Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում։
Այս կայքում կարող եք ծանոթանալ խաղի ընդհանուր կանոններին, ՏԻՄpulse ադմինիստրատիվ թիմի գնահատման մեթոդաբանությանը, ինչպես նաև տեղեկություններ ստանալ Մարտունի համայնքի ավագանու անդամների մասին, ծանոթանալ պարբերաբար թարմացվող գնահատումների անհատական և ընհանուր արդյունքներին։
Մեր կայքում կարող եք հետևել նաև խաղի ընթացքին, կարդալ և ներբեռնել տեղական ինքնակառավարմանը վերաբերող գրականություն, զեկույցներ և ուղեցույցներ։